%12m30dCATALOG%30d12m>5%30d%1200×0.85−5%=969969
1200 × 0.85 − 5%969

ITA PRODCAT

Պրոդուկտների կատալոգ

IT Alliance Solutions

Բիզնեսի աճն արագացնող պրոդուկտների կառավարման միասնական հարթակ

Բիզնեսի աճն արագացնող պրոդուկտների կառավարման միասնական հարթակ

Այսօրվա բարձր մրցակցային շուկայում նոր առաջարկների արագ գործարկման և հաճախորդների կարիքներին ճշգրիտ արձագանքելու կարողությունը դարձել է բիզնեսի հաջողության կարևորագույն գործոններից մեկը։

ITA PRODCAT-ը՝ Պրոդուկտների և սակագների կառավարման միասնական հարթակը, զգալիորեն կրճատում է նոր պրոդուկտների շուկա դուրսբերման ժամկետները (Time-to-Market), վերացնում է տարբեր համակարգերում գնացուցակների կրկնօրինակումը, ապահովում է պրոդուկտային տեղեկատվության արագ տարածումը վաճառքի բոլոր ալիքներով և ստեղծում է միասնական տեղեկատվական միջավայր, որը հնարավորություն է տալիս մարքեթինգի և վաճառքի թիմերին արդյունավետ համագործակցել, ինչպես նաև հաճախորդների պրոֆիլների և նախասիրությունների հիման վրա մշակել անհատական առաջարկներ:

ITA PRODCAT-ը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մարքեթինգային գաղափարները վերածել իրական բիզնես արդյունքների ընդամենը մի քանի օրվա ընթացքում։

IT Alliance Solutions

01 / 03

Համակարգի ներդրման հիմնական առավելությունները

Պրոդուկտների և սակագների կառավարման համակարգի ներդրումը հիմնովին փոխում է նոր պրոդուկտների մշակման և շուկա դուրսբերման գործընթացը՝ ապահովելով չափելի բիզնես արդյունքներ.

01

×5

Շուկա դուրսբերման ժամկետների զգալի կրճատում

Նոր պրոդուկտների և սակագների գործարկման արագությունն աճում է 5 անգամ։

02

+15%

Կոնվերսիայի աճ՝ սակագների անհատականացման շնորհիվ

03

−40%

Պատվիրատուի ծախսերը մշակման վրա

04

85%

Գործառնական արդյունավետության բարձրացում

Գործընթացների ավտոմատացումը և ինտուիտիվ օգտագործողի միջերեսը հնարավորություն են տալիս 85%-ով նվազեցնել կրկնվող և ձեռքով կատարվող գործողությունների ծավալը։

05

0,1%

Ռիսկերի նվազեցում

Կենտրոնացված կառավարման մոդելի կիրառումը՝ առանց բարդ ծրագրավորման անհրաժեշտության, թույլ է տալիս նվազեցնել գործառնական ռիսկերը 5%-ից մինչև 0.1%։

Կոնվերսիայի ցուցանիշների աճ

Հաճախորդների սեգմենտավորումը և վաճառքի բոլոր ալիքներում համապատասխան առաջարկների ակնթարթային ընտրությունը հնարավորություն են տալիս ձևավորել առավել նպատակային առաջարկներ՝ զգալիորեն նվազեցնելով հաճախորդների մերժումների մակարդակը։

Ռեսուրսների օպտիմալացում

Սակագները, պրոդուկտները, բաժանորդագրությունները և ծառայությունների փաթեթները կառավարվում են մեկ միասնական միջավայրում՝ վերացնելով տարբեր համակարգերում առանձին գնային կարգավորումներ պահպանելու անհրաժեշտությունը և նվազեցնելով մշակման ու սպասարկման ծախսերը։

IT Alliance Solutions

02 / 03

Նորարարությունների և բիզնեսի աճի համար հուսալի տեխնոլոգիական հիմք

Համակարգի ճարտարապետությունը նախագծված է կայունության, ճկունության և բարձր ծանրաբեռնվածության պայմաններում անխափան աշխատանքի ամենաբարձր պահանջներին համապատասխան՝ այն դարձնելով ռազմավարական ՏՏ զարգացման իդեալական ընտրություն։

01

Անկախ մոդուլային ճարտարապետություն

Հարթակը բաղկացած է ճկուն և հեշտ փոխարինվող բաղադրիչներից։ Սա կազմակերպություններին հնարավորություն է տալիս ներդնել միայն անհրաժեշտ ֆունկցիոնալությունը, համակարգը հեշտությամբ ինտեգրել տասնյակ կորպորատիվ լուծումների հետ և պահպանել տեխնոլոգիական անկախություն երրորդ կողմի մատակարարներից։

02

Ակնթարթային հաշվարկներ

Գերարագ In-Memory տվյալների մշակման տեխնոլոգիաների շնորհիվ համակարգն ապահովում է սակագների իրական ժամանակում (Real-Time) առցանց հաշվարկ և անհատականացված առաջարկների ակնթարթային տրամադրում։

03

Անխափան աշխատանքի բարձր հուսալիություն

Հարթակն ապահովում է համակարգի անընդհատ 24/7 աշխատանքը։ Այն աջակցում է պահուստային տվյալների մշակման կենտրոնների միջև ավտոմատ և անխափան անցում (Failover), ինչպես նաև հնարավորություն է տալիս կատարել համակարգի թարմացումներ՝ առանց բիզնես գործընթացների ընդհատման։ Համակարգը հաջողությամբ մշակում է ստանդարտ աշխատանքային ծանրաբեռնվածությունից մինչև երեք անգամ ավելի մեծ ծավալներ։

04

Պատրաստ գլոբալ մարտահրավերներին

Լուծման ճարտարապետությունը հեշտությամբ հարմարվում է բիզնեսի ռազմավարական պահանջներին՝ սկսած լիարժեք տեխնոլոգիական անկախության և համակարգի կայունության ապահովումից մինչև պետական թվային վերափոխման նորարարական նախաձեռնությունների աջակցություն և բիզնեսի ընդլայնում միջազգային նոր շուկաներում։ Համակարգը հեշտությամբ ինտեգրվում է օմնիալիքային (Omnichannel) ռազմավարություններին՝ ապահովելով առաջարկների մատուցումը ինչպես ավանդական, այնպես էլ ամպային (Cloud-based) և բջջային վաճառքի ալիքներով։

IT Alliance Solutions

03 / 03

Համակարգի հիմնական բաղադրիչները

Պրոդուկտների կոնստրուկտորՊրոդուկտային գծերի, ծառայությունների փաթեթների և ցանկացած բարդության սակագնային պլանների ճկուն կազմավորում և կառավարում՝ առանց ծրագրավորման անհրաժեշտության։
Պրոդուկտային ծառայություններԾառայություններ, որոնք ապահովում են պրոդուկտների ընտրությունը, տրամադրումը և հաճախորդների համար անհատականացված առաջարկների ներկայացումը իրական ժամանակում։
Պրոդուկտային պրոֆիլՀաճախորդի պրոդուկտային պրոֆիլների կառավարում, պրոդուկտների և անհատականացված առաջարկների ակտիվացում, մարքեթինգային արշավների ստեղծում, ինչպես նաև գնումների պատմության և հաճախորդի նախընտրությունների վարում։
Սակագնային հաշվիչԻրական ժամանակում միջնորդավճարների հաշվարկման և մշակման ծառայություններ՝ հաշվի առնելով հաճախորդի գործարքների կուտակային ցուցիչները և գնումի պահին գործող սակագնային պայմանները։

Պրոդուկտների և սակագների կառավարման համակարգը շատ ավելին է, քան ավանդական պրոդուկտների կատալոգը։ Այն ապահովում է միասնական հարթակ՝ հաճախորդների հետ անխափան փոխգործակցություն ստեղծելու համար՝ հնարավորություն տալով ձեր բիզնեսին շարունակաբար զարգացնել իր պրոդուկտները, արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և մշտապես պահպանել մրցակցային առավելությունը։

Պահանջել ցուցադրություն