Վարկային կոմիտե
Պատրաստի լուծում, որը հեշտությամբ ինտեգրվում է կազմակերպության ցանկացած վարկային հոսքագծի կամ վարկավորման գործընթացի էկոհամակարգում։ Open Source և Low-Code հարթակի հիման վրա կառուցված ճկուն ճարտարապետությունը հնարավորություն է տալիս արագ հարմարեցնել լուծումը կազմակերպության բիզնես պահանջներին՝ առանց ծավալուն ծրագրային մշակումների։
Լուծումն ապահովում է API-ների միջոցով Վարկային կոմիտեի գործընթացի մեկնարկը արտաքին համակարգերից, ինչպես նաև հաճախորդների վարկային հայտերի քննարկման արդյունքների փոխանցումը դեպի այլ տեղեկատվական համակարգեր։
Հիմնական հնարավորությունները
- Վարկային կոմիտեի օրակարգի ձևավորում
- Կոմիտեի անդամների ընտրություն
- Առաջադրանքների բաշխում կոմիտեի մասնակիցների միջև
- Կոմիտեի անդամների քվեարկության կազմակերպում
- Վերջնական որոշման հաստատում և համաձայնեցում
- Գործընթացի ավտոմատ ավարտ
